Բաժիններ՝

Ռուսաստանը կասեցնում է անդամավճարի մուծումը Եվրախորհրդի բյուջե

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է 2017 թվականի համար Եվրախորհրդի բյուջե անդամավճարի մուծումը կասեցնելու Ռուսաստանի որոշման մասին: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Նախարարը Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին տեղեկացրեց 2017 թվականի համար Եվրախորհրդի բյուջե Ռուսաստանի Դաշնության կողմից անդամավճարի մուծումը կասեցնելու որոշման մասին մինչեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՌԴ Դաշնության ժողովի պատվիրակության՝ ամբողջ ծավալով լիազորությունների անվերապահ վերականգնումը, եւ Յագլանդի ուշադրությունը հրավիրել է այդ թեմայի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարարության հունիսի 30-ի հայտարարության վրա»,-նշել են Ռուսաստանի դիվանգիտական ներկայացուցչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս