Բաժիններ՝

Գերմանիան Եվրամիությանը ալիևյան ռեժիմի հետ կոշտ լինելու կոչ է արել

Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ) հունիսի 29-ին Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության վերաբերյալ բանաձև է ընդունել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բանաձևը քննարկվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած կոալիցիայի և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ:

Բանաձևում նշվում է, որ բարիդրացիությունը շարունակում է մնալ Եվրամիության արտաքին քաղաքականության անփոխարինելի գործիքը, և Բունդեսթագը գտնում է, որ անհրաժեշտ է շարունակել բարեփոխումները գործընկեր երկրներում:

Փաստաթղթում խոսվում է նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ: Նշվում է, որ չնայած Ադրբեջանը 2009-ից միացել է Արևելյան գործընկերությանը, անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել ԵՄ հարաբերությունների կարգավորման և զարգացման ուղղությամբ:

«Ադրբեջանը փորձել է ԵՄ հետ հարաբերությունները սահմանափակել էներգետիկայի և առևտրի ոլորտներով: Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի և ԵՄ միջև ստորագրվելիք փաստաթղթերում ոչ միայն էներգետիկայի հարցերին, այլ նաև ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին պետք է մեծ կարևորություն տրվի: Ցավոք Ադրբեջանի ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմը մեծ խնդիրներ է ստեղծում հասարակության համար: Այդ իսկ պատճառով անհնարին է Ադրբեջանի և ԵՄ միջև խորը և համակողմանի համագործակցությունը: Շատ կարևոր է բանակցությունները եվրոպական արժեքների համատեքստում կազմակերպելը: Հույս ունենք, որ Եվրամության և Ադրբեջանի միջև ընդունվելիք փաստաթղթերը հիմնված կլինեն ժողովրդավարության սկզբունքների վրա և կարտացոլեն Ադրբեջանի կողմից հասարակական և անհատական իրավունքները պահպանելու կոնկրետ պարտավորություններ»,- նշված է Բունդեսթագի հայտարարության մեջ:

«ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում պետք է ներառված լինեն դրույթներ ,որոնք կապահովեն այդ երկրում քաղաքացիական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ազատ գործունեությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս