Բաժիններ՝

Ագրամունտը հայտարարել է թե իր դեմ արշավը կազմակերպել է Ուկրաինան

Ուկրաինայի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտի դեմ արշավն սկսել է Ռուսաստանի հետ իր տարաձայնությունների պատճառով: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ի ղեկավարի՝ մամուլի համար արված հայտարարության մեջ։

Ագրամունտը նշել է, թե ԵԽԽՎ-ի որոշ անդամներ իր այցը Միրիա օգտագործել են, որպեսզի «արշավ սկսեն» իր «դեմ»: «Ակնհայտ է, որ այդ արշավը կազմակերպել է Ուկրաինայի պատվիրակությունը Ռուսաստանի դեմ իր ազգային շահերի պտճառով եւ սոցալիստները, ինչպես նաեւ ծայրահեղ ձախերը՝ հանուն քաղաքական շանսի»,- ասված է հայտարարության մեջ:

Նրա կարծիքով՝ ԵԽԽՎ-ի կանոնակարգը փոխելու փորձերը «միաժամանակ անօրինական են եւ անիրավական»: Վեհաժողովի ղեկավարը նշել է, որ «մարդուն նոր կանոններով մեղադրել ավելի վաղ կատարած արարքների համար, այսինքն՝ հետին թվով, անընդունելի է եւ իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս