Հայտնի է, թե ով կնշանակվի Արդարադատության նախարա­րության աշխատակազմի ղե­կավար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարա­րության աշխատակազմի ղե­կավար Արմեն Գևորգյանին ազա­տելու՝ Դավիթ Հարությունյանի որոշումը երեկ բավականին ծանր են տարել նախարարությունում, որտեղ Գևորգյանին լավ են վերաբերվում:

Դեռևս Հովհաննես Մանուկյանի օրոք նշանակած կադրը շարունակեց պաշտոնավարել նաեւ Արփինե Հովհաննիսյանի ժամանակ, սակայն Դավիթ Հարու­թյունյանի համար այլ չափորոշիչներ են գործում: Ըստ ամենայնի, աշխատակազմի նոր պետ կնշա­նակվի Հարությունյանի աջ ձեռք Նունե Խաչատր­յանը:

Արմեն Գեւորգյանն Ազգային վիճակագրա­կան ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գեւորգյանի եղբայրն է: Նա, ըստ տեղեկություն­ների, կարիերան սկսել է որպես բետոնագործ, այ­նուհետեւ շախմատի խմբակ է ղեկավարել, իսկ հե­տո դարձել է վիճակագրության, Պետռեգիստրի եւ վերլուծության նախարարության պետական ռե­գիստրի Շենգավիթի տարածքային բաժնի պետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս