«Լուծումն ապահովագրական համակարգն է, այլ լուծում չկա». գյուղնախարարը՝ գյուղատնտեսության բնակլիմայական վնասների մասին

Կենտրոնական բանկն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը՝ մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու նպատակով: Այդ մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Ըստ նրա՝ հողի հարկի, ջրի վարձի հարցն ուսումնասիրվում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում և կառավարությունում:

Գյուղնախարարի խոսքով՝ մինչև ապահովագրական համակարգը չլինի, չեն կարող փոխհատուցել։ «Այդքան միջոց չկա, որ փոխհատուցվի բուն հասցված վնասը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ միայն ապահովագրական համակարգի ներդրումով կարող ենք խոսել փոխհատուցման և ավելի ապահովված գյուղացիական տնտեսության մասին։ «2018թ. սկսելու ենք պիլոտային ծրագիրը։ Երեք տարի է տրված։ Փորձելու ենք ավելի արագ անել»,- ասաց Իգնատի Առաքելյանը։

Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության մեջ բնակլիմայական վնասները 5 տոկոսից ցածր են, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ապահովագրական համակարգ ներդնելու համար։ «Լուծումն ապահովագրական համակարգն է, այլ լուծում չկա»,- հավելեց նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս