Բաժիններ՝

Կենսաթոշակային ֆոնդերում կա 60 մլրդ դրամ

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերում այսօր կառավարվում են ավելի քան 60 մլրդ դրամ միջոցներ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2016թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ըստ նրա` այդ միջոցների կուտակման շնորհիվ է, որ այսօր գործ ունենք վարկային տոկոսադրույքի որոշակի իջեցման, մատչելիության ավելացման հետ. «Նաև այդ միջոցներն են ազդեցություն ունեցել, որովհետև դրանք երկար փողեր են և ազդեցություն են ունենում: Դրանք ներդրված են ՀՀ-ում, օրենքն է սահմանում` որքանը Հայաստանում պետք է ներդրվի, որքանը` արտերկրում»:

«Ես կասկած չունեմ, որ կուտակային համակարգի ներդրումը երկարաժամկետ լուծում պաահովելու տեսակետից այլընտրանք չունի»,- հավելեց Ա.Ասատրյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս