Բաժիններ՝

«Ռեալն» այս ամառ չի վաճառի Բեյլին

«Ռեալը» չի պատրաստվում բաժանվել իր կիսապաշտպան Գարեթ Բեյլից, ում ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ըստ Marca-ի տեղեկության, մադրիդյան ակումբում 27-ամյա ուելսցին համարվում է անձեռնմխելի և մտնում է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի պլանների մեջ:

Բեյլը՝ ինքը, ով նախորդ մրցաշրջանի կեսը բաց է թողել վնասվածքների պատճառով, նույնպես չի պլանավորում փոխել ակումբը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» պատրաստ է վաճառել Բեյլին՝ «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեին գնելու դեպքում:  Բեյլի պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930