Բաժիններ՝

Վենեսուելայի իշխանություններն ուղղաթիռի առևանգչին կասկածում են ԿՀՎ-ի հետ կապերի մեջ

Վենեսուելայի մայրաքաղաքում ներքին գործերի նախարարության եւ Գերագույն դատարանի շենքերի վրա գրոհի համար օգտագործված ուղղաթիռն առեւանգել է ոստիկան, որին կասկածում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի մեջ: Հունիսի 27-ին այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի կապի եւ հաղորդակցուղիների նախարար Էռնեստո Վիլիեգասը։

Ուղղաթիռը «Կարակասում գտնվող «Լա Կառլոտա» ռազմակայանից գողացել են երկրի հատուկ ծառայությունների մի խումբ աշխատակիցներ: Նա ճշտել է, որ առեւանգումը կազմակերպել է Օսկար Պերեսը՝ տեսուչ ոստիկան, որը քննության տակ է գտնվում ԿՀՎ-ի» եւ Վենեսուելայում ԱՄՆ-ի դեսպանության «հետ իր կապերի կասկածանքով»: «Պերեսը նաեւ կապված է եղել ներքին գործերի նախկին նախարար (Միգել Ռոդրիգեսի) հետ, որի կապերը ԿՀՎ-ի հետ վերջերս հրապարակայնորեն հավաստվեցին»,- նշել է Վիլիեգասը:

Նախարարը ճշտել է, որ ՆԳ նախարարության շենքի վրա, որի բաց պատշգամբում շուրջ 80 մարդ է եղել, ուղղաթիռից արձակվել է 15 կրակոց: Դրանից հետո մեքենան ուղղություն է վերցրել դեպի Գերագույն դատարան, այդ շենքը նույնպես «գնդակոծվել է, դրա վրա առնվազն չորս նռնակ են նետել, որոնք բերվել են Կոլումբիայից եւ որոնք պատրաստված են Իսրայելում», նշել է Վիլիեգասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս