Բաժիններ՝

Ընդգրկուն կիբեռգրոհի ընթացքում կիրառվել են ԱՄՆ-ի ԱԱԳ-ի օժանդակությամբ մշակված ծրագրերը. CNN

Հունիսի 27-ին ձեռնարկված ընդգրկուն հաքերական գրոհի ընթացքում օգտագործվել են ենթադրաբար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) օժանդակությամբ մշակված եւ WikiLeaks կազմակերպության կողմից գաղտնազերծված ծրագրային միջոցները, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ հիշյալ կիբեռգրոհի ժամանակ գործի են դրվել EternalBlue կոչվող ծրագրերը: Դրանք չարագործներին թույլ են տալիս օգտագործել խոցելիությունները Windows գործառական համակարգում:

Հենց այդ միջոցներն էին օգտագործվել վերջերս WannaCry վիրուսի միջոցով կատարված ցանցահենային գրոհի ժամանակ: Այն այս տարվա մայիսին համակարգիչներ էր ախտահարել 150 երկրներում:

EternalBlue-ի եւ այլ ցանցահենային ծրագրերի վերաբերյալ տվյալներն այս տարի ավելի վաղ զետեղվել են «արտահոսերի կայքում»: Դրանք, ինչպես այն ժամանակ հայտարարել էին WikiLeaks-ի ներկայացուցիչները, ենթադրաբար, մշակվել են ԱՄՆ-ի ԱԱԳ-ի օժանդակությամբ եւ կիրառվել են Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների կողմից:

Հունիսի 27-ին շորթիչ վիրուսը, որն արգելափակել էր տվյալների մուտքը եւ արգելափակումը վերացնելու համար փող էր պահանջում, տասնյակ ընկերություններ եւ կազմակերպություններ է գրոհել Ռուսաստանում եւ Ուկրաինայում, իսկ այնուհետեւ տարածվել է ամբողջ աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս