Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան պատրաստ է հրթիռային հարվածով պատասխանել հնարավոր կիբեռգրոհին

Մեծ Բրիտանիան պատրաստ է դիմելու օդից, գետնից եւ ծովից հրթիռային հարված հասցնելուն՝ ի պատասխան հնարավոր կիբեռգրոհի: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը՝ Լոնդոնի Միջազգային հրաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։

Նա հանդես է եկել ցանցահեններին հասցեագրված նախազգուշացմամբ, որ Մեծ Բրիտանիայի պետական հիմնարկությունների եւ ինստիտուտների վրա գրոհը «կարող է դրդել պատասխանի ցանկացած միջավայրից՝ օդից, գետնից, ծովից եւ կիբեռտարածությունից»:

Հունիսի 27-ին ընդգրկուն կիբեռգրոհ է արձանագրվել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընկերությունների դեմ: Group-IB-ի (զբաղվում է կիբեռհանցագործությունների կանխմամբ եւ հետաքննությամբ) նախնական տվյալներով՝ Petya ծածկագրող վիրուսը գրոհել է շուրջ 80 կազմակերպությունների վրա, որոնց թվում են «Ռոսնեֆտը», «Բաշնեֆտը», Mars-ը, Nivea-ն եւ Mondelez International-ը: Petya-ն արգելափակում է համակարգիչները եւ թույլ չի տալիս գործարկել օպերացիոն համակարգը: Աշխատանքի վերականգնման եւ ֆայլերի վերծանման համար այն պահանջում է բիթքոիններով «փրկագին» 300 դոլարի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս