Բաժիններ՝

Ալբանիայի վարչապետը հռչակել է իր կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում

Ալբանիայի վարչապետ եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության (ՍԿ) ղեկավար Էդի Ռաման հունիսի 27-ին իր հաղթանակն է հռչակել խորհրդարանական ընտրություններում եւ կողմնակիցներին հորդորել է այն տոնել Տիրանայի կենտրոնում։

Ալբանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) տվյալների համաձայն, ընտրատեղամասերի 97,5 տոկոսից ստացված տվյալների ամփոփումից հետո Սոցկուսակցությունն ստացել է ձայների 48,16 տոկոսը եւ երկրի միապալատ խորհրդարանի 140 տեղերից հավակնում է 74-ին: 28,73 տոկոս ձայներով երկրորդ տեղում է խոշորագույն ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը (ԴԿ)՝ սպասվող 43 մանդատներով, երրորդում՝ 14,38 տոկոս ձայներով, Հանուն ինտեգրացման սոցիալիստական շարժումը՝ 19 հնարավոր մանդատներով:

Եվս երեք մանդատի հավակնում է Հանուն արդարության, ինտեգրացման եւ միասնության կուսակցությունը՝ ընտրողների 4,71 տոկոսի աջակցությամբ: Հունիսի 25-ին երկրի քաղաքացիները 12 վարչական օկրուգներում ընտրել են միապալատ խորհրդարանի 140 պատգամավորներին, ընդ որում՝ օրենսդիր մարմին անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 3 տոկոս, իսկ կոալիցիաների համար՝ 5 տոկոս: Պատգամավորական մանդատներին հավակնում են 18 քաղաքական միավորումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս