Եղիսաբեթ Բ-ի եկամուտների ռեկորդային աճ է սպասվում. Telegraph
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամենամյա եկամուտները 2018 – 2019 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլին) կհասնեն ռեկորդային մակարդակի՝ 82,2 միլիոն ֆունտ ստեռլինգի (շուրջ 105 միլիոն դոլար): Հունիսի 27-ին այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը։
Նախորդ տարվա համեմատությամբ եկամուտների նման գրեթե կրկնապատիկ ավելացումը կապված է Crown Estate ընկերության հաջող ձեռնարկչական գործունեության հետ, որը Եղիսաբեթ Բ-ի անունից կառավարում է արքայական ունեցվածքը, եւ առաջիկա տասնամյակում ամենամյա պետական օժանդակման՝15-ից մինչեւ 25 տոկոս ավելացման հետ, որը Եղիսաբեթ Բ-ին վճարվում է՝ հաշվի առնելով Բուքինգհեմի պալատի նորոգումը:
Նախնական գնահատումներով՝ բազմաթիվ, այդ թվում վերականգնման աշխատանքները 2017 – 2027 թվականներին կնստեն 369 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 470 միլիոն դոլար):
Օրենսդրության համաձայն՝ Crown Estate-ն իր ամբողջ շահույթը փոխանցում է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությանը: Գերիշխանին պահելու չափը, որը վճարվում է բրիտանացի հարկատուների միջոցներից, որոշվում է երկրի խորհրդարանի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: