Բաժիններ՝

Բոստոնի օդանավակայանում ինը կիլոգրամանոց կենդանի օմար են հանձնել ուղեբեռ

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքի (Մասաչուսեթսի նահանգ) Լոգանի միջազգային օդանավակայանում ուղեւորներից մեկն ուղեբեռ է հանձնել շուրջ 9 կիլոգրամ քաշով կենդանի օմար: Այս մասին հունիսի 26-ին հայտնել է The New York Times թերթի էլեկտրոնային տարբերակը։

Օմարը տեղափոխում Էին սառեցմամբ հատուկ կոնտեյներում: Մաքսային հսկողության աշխատողներն այն նկատել են ուղեբեռը ռենտգենյան սքաներով ստուգելիս:

Օդանավակայանի անվտանգության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մակքարթին լուսանկարվել է օմարի հետ: Twitter-ում հրապարակված լուսանկարում երեւում է, որ կենդանին մեկ մետրից ավելի երկարություն ունի: «Ես այս չափի այլ օմար չեմ հիշում»,- նշել է ծառայության ներկայացուցիչը: Թե ով եւ ուր էր տանում օմարն, առայժմ չի նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս