Պաշտպանի աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում: Փաստաբանը դիմումում նշել է, որ կալանավորված անձն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և առկա է համապատասխան հետազոտության անհրաժեշտություն:
Պաշտպանի կողմից սկսված գրավոր ընթացակարգի շրջանակում վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել է կորոնարոգրաֆիկ հետազոտություն, ինչի արդյունքում առաջացել է ստենտավորման անհրաժեշտություն:
Քրեակատարողական վարչությունը դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն՝ կալանավորի ստենտավորումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում կազմակերպելու համար: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է այցելել Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կալանավորը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում տեղադրվել է ոչ դեղապատ ստենտ:
Պաշտպանի ներկայացուցիչների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ