Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի զեկուցողը հանդես է եկել Վեհաժողովի ղեկավարության պաշտոնազրկման ընթացակարգի օգտին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանականների հաշվետու լինելու խնդրի վերաբերյալ զեկույցի հեղինակ Լիլիան Մորի Պասկիեն հանդես է եկել Վեհաժողովի ղեկավարների պաշտոնազրկման ընթացակարգ սահմանելու օգտին եւ բացատրել է՝ ինչ պատճառով է պատրաստվել իր փաստաթուղթը։

Այսօրվա դրությամբ ԵԽԽՎ-ի կանոնակարգում չկա դրույթ ընտրված անձի պաշտոնաթողության մասին: Նա կարող է պաշտոնը թողնել միայն կամավոր: Հունիսի 27-ին ԵԽԽՎ-ում քննարկվում է Պասկեի փաստաթղթի նախագիծը, որով առաջարկվում է ուղղումներ կատարել Վեհաժողովի կանոնակարգում՝ ընտրովի պաշտոններում աշխատողների ազատման համար:

Ընտրովի պաշտոնյաների նկատմամբ իմպիչմենտի սահմանման հնարավորության հարցը ծագել է այն իրադրության կապակցությամբ, որն այս տարվա գարնանն ստեղծվել է ԵԽԽՎ-ի ղեկավար Պեդրո Ագրամունտի շուրջ, որին Վեհաժողովը Սիրիա նրա այցելության պատճառով անվտանգության քվե հայտնեց, բայց չկարողացավ հեռացնել պաշտոնից:

Շվեյցարացի խորհրդարանականը նշել է, որ «վստահության վարկը երբեք նման սպառնալիքի տակ եւ այսչափ աղտոտված չի եղել»: «Պատասխանատվության սկզբունքը ներառում է թափանցիկության եւ հաշվետու լինելու պահանջ, առանց դրա անհնարին է վստահությունը: Անհրաժեշտ է հաշվետվություն եւ պատասխանատվություն ապահովել պաշտոնում գտնվելու առաջին օրվանից մինչեւ վերջին օրը»,-հավելել է նա: Պասկեի խոսքով՝ կոմիտեն ինքը չէ քննության առել այդ հարցը, նրան հանձնարարվել էր նման զեկույց պատրաստել կանոնադրային մարմնի՝ Բրյուրոյի անունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս