Հետախուզվող կինը գտնվել է հետծննդաբերական շրջանում. ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 26-ից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1987 թ. ծնված Տալիտա Ա.-ն ներկայումս գտնվում է տանը, հետծննդաբերական շրջանում՝ անկողնային վիճակում: