Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է վաճառել Օբամեյանգին 70 մլն եվրոյով
Հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ դորտմունդցիներից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Բորուսիայի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել գաբոնցի հարձակվողին, եթե նրա համար առաջարկեն 70 մլն եվրո: Օբամեյանգի և «Բորուսիայի» գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Նշենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված են ակումբներն ԱՊԼ-ից և ՊՍԺ-ն: Նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը դորտմունդցիների կազմում անցկացրել է 30 խաղ Բունդեսլիգայում՝ խփելով 29 գնդակ և կատարելով 2 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը