Բաժիններ՝

«Ես լքում եմ Սոցկուսակցությունը կամ նույնիսկ նա է լքում ինձ». Մանուել Վալս

Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից: Այդ մասին ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին հրապարակել է Le Huffington Post թերթը:

«Ավարտվում է իմ քաղաքական կյանքի շրջանը: Ես լքում եմ Սոցկուսակցությունը կամ նույնիսկ նա է լքում ինձ»,-հայտնել է քաղաքական գործիչը:

Վերջին ժամանակներս Վալսը քանիցս հայտարարել Է խորհրդարանում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժմանն աջակցելու մտադրության մասին:

Մանուել Վալսը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2014 թվականի մարտից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը Ֆրանսուա Օլանդի կառավարությունում: Նա հրաժարական էր տվել Սոցիալիստական կուսակցության փրայմերիզին մասնակցելու համար, որպեսզի պայքարի պետության ղեկավարի պաշտոնի համար: Սակայն փրայմերիզի երկրորդ փուլում նա զիջել է Բենուա Ամոնին եւ ի վերջո նախագահական ընտրություններում պաշտպանել Մակրոնի թեկնածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս