Բաժիններ՝

Միչիգանում դատարանն արգելք է դրել ԱՄՆ-ից 1,4 հազար իրաքցիների արտաքսման վրա

Միչիգանի նահանգի Արեւելյան օկրուգի դատարանը որոշել է ժամանակավորապես արգելք սահմանել ԱՄՆ-ից այն իրաքցիների արտաքսման համար, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները մտադրվել են արտաքսել: Հունիսի 26-ին համապատասխան կարգադրությունը կայացրել է դատավոր Մարկ Գոլդսմիթը, ինչի մասին հայտնել է Associated Press (АР) գործակալությունը:

Անցյալ շաբաթ դատավորն այս վճիռը կայացրել էր այն 114 իրաքցիների նկատմամբ, որոնց ոստիկանությունն ընթացիկ տարվա հունիսի 11-ին ձերբակալել էր Դեթրոյթի շրջանում (Միչիգանի նահանգ): Այժմ Գոլդսմիթն արգելքը տարածել է ամբողջ Միացյալ Նահանգների եւ Իրաքի այն բոլոր քաղաքացիների վրա, որոնց իշխանությունները մտադրվել էին արտաքսել այն պատճառով, որ նրանք դատվածություն ունեն:

Միջոցը սահմանվում է 14 օրով, ենթադրվում է, որ այդ ընթացքում պետք է վերջնականապես որոշվի, թե այս օկրուգային դատարանն ունի արդյոք անհրաժեշտ լիազորությունները, որպեսզի համանման արգելք սահմանի անսահմանափակ ժամկետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս