Բաժիններ՝

Պետդեպը Թրամփի ներգաղթային հրամանագիրը կկատարի դատարանի վճռից 72 ժամ անց

Պետդեպարտամենտը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի կետերի ներդրումն սկսել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռի ընդունման պահից 72 ժամվա ընթացքում: Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը համաձայնել է լսել նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի գործը, քննության ընթացքում դադարեցված է ստորադաս դատարանների վճիռների մեծամասնությունը, որոնք արգելափակում են սույն փաստաթուղթը:

Դատավորները նաեւ մասնակի իրավունք են տրամադրել վարչակազմին ներգաղթային հրամանագրի դրույթների ուժի մեջ մտնելու շուրջը, մինչ գործի դատական քննությունը շարունակվում է: Մասնավորապես, ներգաղթային հրամանագիրն ուժի մեջ է «այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք չեն կարող հաստատել իսկական հարաբերություններն ԱՄՆ-ում գտնվող անձանց կամ կազմակերպությունների հետ»:

Իր հրամանագրով Թրամփը մտադրվել էր 90 օրով դադարեցնել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Իրաքն, ի տարբերություն նախորդ՝ նույնպես դատարանի կողմից չեղարկված հրամանագրի, երկրների ցուցակում բացակայում է: Նաեւ հրամանագիրը պետք է 120 օրով դադարեցներ փախստականների ընդունումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930