Ապրիլյան պատերազմում զոհված Սուրեն Արամյանի ընտանիքում տղա է ծնվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Սուրեն Արամյանի ընտանիքում արու զավակ է ծնվել` Էդգարը: Նրան չեն կոչել եղբոր անունով: Չեն ուզում, որ նորածին փոքրիկն էլ նույն ճակատագրին արժանանա: Նա պետք է առողջ ու երկար ապրելով՝ պիտանի մարդ դառնա:

Հայրը` Արթուր Արամյանն ասաց, որ կինն ու փոքրիկն իրենց լավ են զգում: Այսօր դուրս են գրվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից, և ինքը նրանց տարել է տուն` Արտաշատ: Ինչպես տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկելոգ Արման Սահակյանը, տղայի քաշը է 2 կգ 460 գրամ է, հասակը` 48 սմ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս