Ջուլիան Ասանժը անհեթեթություն է համարել Կատարին առաջադրված մեղադրանքները
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը անհեթեթ է որակել այն պահանջները, որոնք առաջադրվել են Կատարին նրա դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։ «Սաուդյան Արաբիայի պահանջներն անհեթեթ են եւ, ակներեւ է, դրանց չեն համաձայնի:
Կամ սաուդյան կառավարությունն սթափ չի դատում, կամ դա պատրվակ է հակամարտության համար»,-գրել է նա Twitter միկրոբլոգում իր հաղորդագրության մեջ՝ այն ուղեկցելով Associated Press գործակալության տեքստի վկայակոչմամբ, որում տեղ են գտել էր Ռիադի եւ արաբական այլ երկրների կողմից առաջադրված պահանջները:
Գործակալության տվյալներով՝ արաբական այն երկրները, որոնք ավելի վաղ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, պահանջում են, որ Դոհան դադարեցնի դիվանագիտական կապերն Իրանի հետ: Պահանջների ցուցակում են նաեւ Al Jazeera հեռուստաալիքի փակումը, Թուրքիայի հետ ռազմական համագործակցության դադարեցումը եւ երկրում թուրքական ռազմակայանի փակումը: Բացի այդ, Կատարին անհրաժեշտ կլինի փոխհատուցում վճարել: Ճգնաժամից դուրս գալու բոլոր պայմաննները պետք Է կատարվեն 10 օրվա ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էԷ Reuters գործակալությունը, պահանջների ցանկը փոխանցվել է Քուվեյթի կողմից:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:
Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: