Ազատազրկման փոխարեն՝ Մեսսին տուգանք կմուծի
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ենթարկվի 21-ամսյա ազատազրկման: Իսպանիայի գերագույն դատարանը որոշել է, որ արգենտինացի ֆուտբոլիստն ազատազրկման փոխարեն՝ կվճարի տուգանք:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ Մեսսին կվճարի 252 հազար եվրո:
Բացի Մեսսիից, տուգանք պետք է վճարի նաև Մեսսիի գործակալ Խորխե Մեսսին՝ ֆուտբոլիստի հայրը: Ըստ ներքին աղբյուրների՝ ավագ Մեսսին կվճարի 180 հազար եվրո:
Մեսսիները կանգնել էին դատարանի առաջ հարկերից խուսափելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ այժմ նույն մեղադրանքով դատարանի առաջ է կանգնել Կրիշտիանու Ռոնալդուն:
Սիրարփի Աղաբաբյան