
««Բարսելոնայում» սիրով են ընդունում ուժեղ ֆուտբոլիստներին». Ալբան՝ Իսկոյի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է շրջանառվող այն լուրերի մասին, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոն կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ:
««Բարսելոնայում» սիրով են ընդունում ուժեղ ֆուտբոլիստներին: Ես Իսկոյին վաղուց եմ ճանաչում: Նա շատ տաղանդավոր է, ես գնահատում եմ նրա տաղանդը»,- նշել է Ալբան:
Ալբան նշել է նաև, որ ակումբի ներսում ֆուտբոլիստները հաճախ չեն քննարկում նմանատիպ շշուկները: Ըստ Ալբայի՝ թիմը կենտրոնանում է սեփական ֆուտբոլիստների վրա և ամեն ինչ անում է թիմի խաղն իր ֆուտբոլիստների վրա կառուցելու համար:
Դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խոսվում էր այն մասին, որ կատալոնական ակումբը հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով: Սակայն մադրիդցիները մի քանի անգամ ակնարկեցին, որ չեն պատրաստվում վաճառել Իսկոյին:
Սիրարփի Աղաբաբյան