Բաժիններ՝

Իվանա Թրամփը հրաժարվել է ԱՄՆ-ի դեսպանը դառնալ Չեխիայում. Lidove noviny

Միացյալ Նահանգների գործող նախագահի առաջին կինը՝ ազգությամբ չեխ Իվանա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Զելնիչկովա), այլեւս չի պլանավորում զբաղեցնել Չեխիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Այդ մասին հայտնել է Պրահայի Lidove noviny թերթը՝ վկայակոչելով Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանին:

Իվանա Թրամփը, որը նախկին ամուսնու՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո ակտիվորեն ձգտում էր ԱՄՆ-ի դեսպան նշանակակվել Չեխիայում եւ ապահովել էր Միլոշ Զեմանի աջակցությունը, իր հրաժարվելու մասին հունիսի 21-ին տեղեկացրել է Պրաժսկի գրադում կայացած հանդիպման ընթացքում:

«Ես պարզապես գազազած էի»,-թերթը մեջբերում է Չեխիայի նախագահի խոսքը: «Միլոշ Զեմանը Իվանա Թրամփին ասել է, որ նա «վախկոտաբար հեռանում է այն պատասխանատվությունից», որը պետք է ունենար այն երկրի հանդեպ, որտեղից նա սերվել է:

Պրաժսկի գրադը ձեռնպահ է մնում Զեմանի եւ Թրամփի հանդիպման առնչությամբ մեկնաբանություններից: Չեխիայի ղեկավարի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը հանդիպումը որակել է «կարճատեւ եւ ավելի վաղ չպլանավորված»:

ԱՄՆ-ի նախագահի՝ անցյալ տարի կայացած ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Իվանա Թրամփը Միլոշ Զեմանին հեռախոսով հայտնել էր Չեխիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը ղեկավարելու իր ցանկության մասին:

Պրաժսկի գրադի տերը նրա թեկնածությանը լիակատար աջակցություն էր հայտնել Դոնալդ Թրամփի հետ դրան հաջորդած հեռախոսազրույցի ընթացքում: Դոնալդ Թրամփն Իվանա Զելնիչկովայի հետ ամուսնացել է 1977 թվականին: Նրանք երեք զավակ են ունեցել, իսկ 1992 թվականին նրանք հայտնել են ամուսնալուծվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս