Բաժիններ՝

Լոնդոնում մզկիթի մոտ մարդկանց վրաերթի ենթարկած բրիտանացուն մեղադրանքներ են առաջադրվել

Իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել բրիտանացի հպատակին, որը հունիսի 19-ին Լոնդոնի հյուսիսային մասում ավտոմեքենայով մարդկանց բազմության մեջ է մխրճվել մզկիթի մոտ: Համապատասխան հաղորդագրությունը հունիսի 23-ին զետեղվել է Սքոթլանդ Յարդի կայքում։

«Սքոթլանդ յարդի հակաահաբեկչական բաժնի հետաքննության արդյունքներով՝ հունիսի 23-ին Քարդիֆից 47-ամյա Դարեն Ջոն Օսբոռնին առաջադրվել են ահաբեկչության հետ կապված սպանության եւ սպանության փորձի մեղադրանքներ»,- ասված է մայրաքաղաքի ոստիկանության հայտարարության մեջ:

Հունիսի 19-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:20-ին) սպիտակ ֆուրգոնը մխրճվել է մուսուլմանների բազմության մեջ, որոնք Ֆինսբերի-պարկի շրջանում վերադառնում էին գիշերային նամազից: Անցորդները բռնել են ավտոմեքենայի վարորդին եւ հանձնել կարգի պահապաններին:

Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորել՝ 10 մարդ: Նրանցից երկուսին օգնություն է ցույց տրվել տեղում, ութ հոգի հոսպիտալացվել է, հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս