Մարիո Բալոտելին կերկարաձգի պայմանագիրը «Նիսի» հետ
Իտալացուն գոհացնում է Ֆրանսիան:
«Նիսն» իր հարձակվող Մարիո Բալոտելիին առաջարկել է ևս 2 տարով երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Համաձայն նոր պայմանագրի՝ Բալոտելին շաբաթական կվաստակի 450 հազար եվրո:
Ըստ ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Պիեր Ռիվերայի խոսքերի՝ Բալոտելին ընդունել է առաջարկությունը, քանի որ ցանկանում է մշտական խաղային ժամանակ ունենալ՝ 2018թ. Աշխարհի առաջնությունից առաջ Իտալիայի հավաքական վերադառնալու համար:
Transfermarkt-ը 26-ամյա հարձակվողին գնահատում է 15 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը