ԱՄՆ-ը քաղաքացիական խումբ է ուղարկում Սիրիա՝ օգնելու խաղաղ բնակիչներին. NYT
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Սիրիա է ուղարկում քաղաքացիական խումբ՝ փորձելու վերադարձնել կայունությունն այն տարածաշրջաններում, որոնք ԱՄՆ-ի կողմից օժանդակվող ընդդիմության կողմից ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այդ մասին գրել է New York Times թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների:
Հրատարակության տվյալներով՝ խումբը բաղկացած է յոթ հոգուց: Դրա կազմում են ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ներկայացուցիչներ, անվտանգության ծառայությունների աշխատակիցներ, ոմանք արդեն ժամանել են Սիրիա:
Քաղացիական խմբի, որի ուղարկման մասին տեղեկատվությունը չի հրապարակվել, առաքելության նպատակն է կանխել հումանիտար ճգնաժամը եւ օգնել սիրիացիներին վերադառնալու տուն: Մասնագետները կկազմակերպեն զինյալների կողմից թողնված ճանապարհամերձ ռումբերից տարածքների մաքրման, էլեկտրականության եւ խմելու ջրի մատակարարման վերականգնման աշխատանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: