Բաժիններ՝

Կանադացի դիպուկահարը 3 կմ 540 մետր ռեկորդային հեռավորությունից ոչնչացրել է ԻՊ-ի զինյալին

Կանադայի Joint Task Force 2 հատուկ նշանակության ուժերի՝ Իրաքում տեղաբաշխված խմբի դիպուկահարն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալին ոչնչացրել է 3 կիլոմետր 540 մետր հեռավորությունից: Այս մասին հայտնելէ CTV հեռուստաալիքը։
Այս տեղեկատվությունը հավաստել են Կանադայի հատուկ գործողությունների ուժերի հրամանատարությունում, բայց այլ մանրամասնություններ չեն հայտնել: Այդ կատեգորիայում նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Քրեյգ Հարիսոնին, որը 2009 թվականին Աֆղանստանում զինյալին ոչնչացրել է 2 կիլոմետր 475 մետր հեռավորությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս