Դատարանն ազատազրկեց Հարավային Կորեայի նախկին նախագահի ընկերուհուն
Սեուլի Կենտրոնական օկրուգային դատարանը Ցոյ Սուն Սիլին՝ երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ընկերուհուն եւ կոռուպցիոն սկանդալի գլխավոր ֆիգուրանտին, երեք տարվա ազատազրրկման է դատապարտել դստեր համար ապօրինի արտոնությունների ստացման գործով, ինչի մասին հայտնել է Ռյոնհապ գործակալությունը։
Դա առաջին դատավճիռն է այն 13 գործերից մեկի վերաբերյալ, որով մեղադրանքներ են առաջադրված պետության նախկին ղեկավարի լավագույն ընկերուհուն: Դատարանը Ցոյ Սուն Սիլին մեղավոր է համարել այն բանում, որ նա, օգտագործելով իր կապերը, կազմակերպել է դստեր անօրինական ընդունվելը երկրի հեղինակավոր համալսարաններից մեկում, ինչպես նաեւ այն բանում, որ ուսման ժամանակ աղջկան բարձր գնահատականներ էին նշանակում գոյություն չունեցող զեկուցումների եւ չհանձնված քննությունների համար: Այս գործով համալսարանի ղեկավարության երկու նախկին անդամներ նույնպես դատապարտվել են 2 եւ 1,5 տարվա բանտարկության:
Ընդամենը Ցոյ Սուն Սիլի դեմ մեղադրանքներ են առաջադրվել 13 գործով: Նա մեղադրվում է Հարավային Կորեայի խոշորագույն ընկերություններից շուրջ 70 հազար դոլար շորթելու, ճնշում գործադրելու համար նախագահի հետ հարաբերություններն օգտագործելու, քաղաքական գործընթացներին միջամտելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: