Պորտուգալիայում տեղափակված է անտառային հրդեհի վերջին օջախը
Պորտուգալիայի կենտրոնական մասում խոշոր անտառային հրդեհի վերջին օջախը տեղափակված է: Հունիսի 22-ին այս մասին հայտնել է PՕblico թերթը։
Թերթի տեղեկատվությամբ՝ հաջողվել է վերահսկողության տակ վերցնել բռնկումը Կոիմբրայի օկրուգի Գոյշ մունիցիպալիտետի շրջանում, որտեղ կրակը շուրջ 20 հազար հեկտար անտառ է ոչնչացրել:
Պորտուգալիայում հրդեհն սկսվել է հունիսի 17-ի ցերեկը: Տարերքից առանձնապես տուժել է Լեյրիայի Պեդրոգան Գրանդի բնակավայրը, որտեղ զոհվել է 64 մարդ, եւս 204 հոգի տուժել է, այրվել է շուրջ 30 հազար հեկտար անտառ:
Կրակի դեմ պայքարում գործի են դրվել հարյուրավոր հրշեջներ: Ինչպես ենթադրում են տեղական ոստիկանության աշխատակիցները, ամեն ինչ «նշում է» բռնկման «բնական պատճառները», որը կարող էր սկսվել կայծակի հարվածից: Մինչդեռ հրշեջների լիգայի ղեկավար Ժայմե Մարտա Սուարիշը չի համաձայնել այս վարկածին:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հանգամանորեն հետաքննել տեղի ունեցածը՝ ստուգելու հնարավոր մարդկային գործոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: