Պուտինը Հիշատակի և վշտի օրը ծաղկեպսակներ է դրել Անհայտ զինվորի շիրիմին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի շիրիմին ծաղկեպսակներ դնելու արարողությանը՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանների, որոնք զոհվել են գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մարտերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հիշատակի եւ վշտի օրը, որը 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի սկսվելու պաշտոնական ամսաթիվն է, պետության ղեկավարը հարգել է նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել Հաղթանակի համար:
Հուշահամալիրին ծաղիկներ են դրել նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի վարչակազմի եւ նախարարների կաբինետի ղեկավարությունը, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչները: