Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիներ ավելի հաճախ են հրաշամանուկներ դառնում

Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիները, երիտասարդ ծնողների զավակների համեմատությամբ, օժտված են այնպիսի բնութագրերով, որոնք նրանց թույլ են տալիս մեծ հավանականությամբ դառնալ հրաշամանուկներ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է Translational Psychiatry հանդեսում, դրա մասին հայտնել է Լոնդոնի Թագավորական քոլեջը (Մեծ Բրիտանիա)։

Մեծահասակ հայրերի որդիները, ինչպես կարծում են գիտնականները, ավելի շատ կենտրոնացած են իրենց հետաքրքրությունների եւ ավելի քիչ՝ հասարակական խնդիրների վրա. նրանց, որպես կանոն, գրեթե չի հետաքրքրում մյուսների կարծիքն իրենց մասին: Այդպիսի երեխաների մոտ առաջադիմությունը STEM (Science, technology, engineering, and mathematics) եւ IQ կատեգորիայի դիսցիպլիններում ավելի բարձր է, քան մյուս հասակակակիցների մոտ:

Գիտնականները նման եզրակացությունների են եկել, հետեւելով Մեծ Բրիտանիայից ավելի քան 15 հազար զույգ երկվորյակների զարգացմանը (վարքագծի եւ ճանաչողական ընդունակությունների փոփոխմանը): Այն պատճառներից մեկը, որոնք ապահովում են մեծահասակ հայրերի զավակների ինտելեկտուալ լավ ցուցանիշներ, մասնագետները համարում են որակյալ կրթությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս