ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում անոմալ տապի պատճառով չորս մարդ է մահացել
Չորս մարդ է մահացել անոմալ շոգ եղանակի պատճառով, որը հունիսի 19-ից հաստատվել է ԱՄՆ-ի հարավարեւմտյան տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Երկու մարդ մահացել է Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսե քաղաքում, եւս երկուսը՝ Նյու Մեքսիկոյի նահանգում:
Երեքշաբթի Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքի օդանավակայանում տապի պատճառով չեղարկվել են մի քանի տասնյակ ավիաչվերթներ:
Անսովոր բարձր ջերմաստիան է գրանցվել նաեւ Նեւադայում:
Սպասվում է, որ երկրի հարավարեւմտյան մասում անոմալ շոգը կպահպանվի մինչեւ ուրբաթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա