Արքայազն Հարրին չի կարծում, թե իրենցից որևէ մեկը ցանկանում է թագավոր դառնալ
Եղիսաբեթ Բ թագուհու թոռը՝ արքայազն Հարրին, ենթադրում է, թե բրիտանական գահի ժառանգներից ոչ մեկը չէր ցանկանա միապետ դառնալ: Այս մասին նա ասել է ամերիկյան Newsweek հանդեսին տված հարցազրույցում, տեղեկացնում է BBC-ին:
«Արքայական ընտանիքում կա՞ արդյոք մեկը, որը ցանկանար թագավոր կամ թագուհի դառնալ: Չեմ կարծում»,- ասել է արքայազն Հարրին, որի հայրը՝ արքայազն Չառլզը, առաջինն է բրիտանական գահի հերթում:
Ըստ որում նա հավելել է, որ, անկախ ցանկությունից, բրիտանական արքայական ընտանիքի բոլոր անդամները պատրաստ են կատարելու իրենց պարտականությունները, երբ գա ժամանակը:
Newsweek-ում հրապարակված հարցազրույցում արքայազն Հարրին նաեւ պատմել է, որ ինքը եւ իր ավագ եղբայր Ուիլյամը փորձում են արդիականացնել բրիտանական միապետությունը հանուն «մարդկանց ավելի մեծ օգտի»: