Քարաթափում Գորիս-Մեղրի ավտոճանապարհին
Հունիսի 22-ին, ժամը 09:01-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 500 մ երկարությամբ):
«Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել է ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ժամը 10:10-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի: