Բաժիններ՝

ԵՄ-ի գագաթնաժողովը կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը, միգրացիան, Brexit-ը և Մինսկի համաձայնությունները

Ահաբեկչության դեմ պայքարը և Եվրոպայի պաշտպանության ուժեղացումը, շարունակվող միգրացիոն ճգնաժամը և Brexit-ը կդառնան Եվրամիության 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեմաները, որը հունիսի 22-ին բացվում է Բրյուսելում:

Բացի այդ, հանրակցության ղեկավարները մտադիր են քննարկել Ուկրաինայի համակարտության շուրջ ձեռբերված Մինսկի համաձայնությունների իրագործումը, ինչպես նաև քաղաքական որոշում ընդունել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մտադրության վերաբերյալ: Պաշտոնական որոշումը կկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:

ԵՄ-ի ղեկավարների հանդիպումը կսկսվի Եվրամիության անվտանգության և պաշտպանության քննարկումից, որի շրջանակներում կարծարծվի ահաբեկչության դեմ պայքարի հարցը: Մասնավորապես, ինչպես ինչպես հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ-ի 28 երկրների ղեկավարներին հասցեագրված նամակում, որը հրապարակվել է հունիսի 21-ին, գագաթնաժողովը կքննարկի սոցիալական ցանցերում ահաբեկչական ու արմատական կոնտենտի ավտոմատ և օպերատիվ հեռացման հնարավորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս