Բաժիններ՝

Ողբերգական վթար Երևանում. տուժածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, կան վիրավորներ

Հունիսի 21-ին, ժամը 23:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում՝ hեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 34 PQ 345 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել hեռուստաաշտարակի պարսպին: Փրկարարները տուժածներ՝ 1956 թ. ծնված Լ. և 2004 թ. ծնված Հ. Մ.-երին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:

Հ. Մ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Վարորդ Կ. Մ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Լ. Մ.-ը «Էրեբունի» ՀԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս