Բաժիններ՝

Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը

Ռումինիայի խորհրդարանականներն իշխանությունից հեռացրել են երկրի վարչապետ Սորին Գրինդյանուի կառավարությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Հաջակցություն նախարարների կաբինետին անվստահության, քվեարկել է 241 պատգամավոր, յոթը դեմ է հանդես եկել: Անվստահության քվե հայտնելու համար անհրաժեշտ է 233 ձայն:

Financial Times-ի տվյալներով՝ խորհրդարանի որոշումը թելադրված է կոռուպցիայի դեմ պայքարով:

Գրինդյանուի ղեկավարությամբ կառավարությունը հաստատել են 2016 թվականի դեկտեմբերի 30-ին: Վարչապետի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանական մեծամասնությունը՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) եւ Լիբերալների եւ դեմոկրատների դաշինքը (ԼԴԴ):

ՍԴԿ-ն այժմ Գրինդյանուին կշտամբում է կառավարական ծրագրի կատարման ժամկետները ձախողելու մեջ: Անցյալ շաբաթ կուսակցության գործադիր կոմիտեն անվստահության քվե էր հայտնել նախարարների կաբինետին եւ Գրինդյանուին բացառել իր շարքերից: Խորհրդարանական կոալիցիայից բոլոր նախարարները հրաժարական են տվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս