Բաժիններ՝

Գերմանիայում հարցման մասնակիցների 45 տոկոսը ցանկացել է, որ երկրի կանցլեր մնա Անգելա Մերկելը

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) ձայներ է կորցնում այն դեպքում, երբ Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ), ընդհակառակը, ամրապնդում է իր դիրքերը եւ նույնիսկ կարող է ազատ դեմոկրատների (Ազատ դեմոկրատական կուսակցություն, ԱԴԿ) հետ կոալիցիա ակնկալել: Այդ մասին գրել է Frankfurter Allgemeine Zeitung թերթը՝ վկայակոչելով Դեմոսկոպիայի ինստիտուտի (Ալենսբախ) կողմից անցկացված հարցման տվյալները:

Եթե Բունդեսթագի ընտրություններն անցկացվեին այս շաբաթ, ապա ՔԴՄ/ՔՍՄ պահպանողականների դաշինքը կհավաքեր ձայների 40 տոկոսը, իսկ ԱԴԿ-ն՝ 10,5 տոկոսը: Նախորդ ամիսների համեմատությամբ երկու քաղաքական ուժերը վարկանիշներն աճ են արձանագրել. ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշն աճել է 3 տոկոսային կետով, լիբերալներինը՝ 1,5 կետով: Սոցիալ-դեմոկրատները, ընդհակառակը, կորցրել են երկու կետ, այժմ նրանց օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 24 տոկոսը: Դա ավելի վատ է, քան չորս տարի առաջ անցկացված ընտրությունների ժամանակ, երբ նրանք ստացել էին ձայների 25,7 տոկոսը:

Հարցումը նաեւ ցույց է տվել, որ դրա մասնակիցների 45 տոկոսը ցանկանում է, որ երկրի կանցլեր մնա Անգելա Մերկելն այն դեպքում, երբ միայն 20 տոկոսն է ցանկանում կառավարության ղեկավար տեսնել ԳՍԴԿ-ի առաջնորդ Մարտին Շուլցին: Դեռ փետրվարին դասավորությունը բոլորովին այլ էր. այն ժամանակ հետազոտության մասնակիցների 39 տոկոսը հանդես էր գալիս հաջակցություն Շուլցի եւ 26 տոկոսը՝ Մերկելի: Ուսումնասիրության տվյալների համաձայն, գերմանացիների մեծամասնությունը չի հավատում ԳՍԴԿ-ի քաղաքականության արդյունավետությանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս