Աստանայի օդանավակայանը կոչել են Նազարբաևի անունով
Ղազախստանի կառավարության որոշմամբ Աստանայի օդանավակայանը վերանվանվել է «Նուրսուլթան Նազարբաեւի միջազգային օդանավակայան»:
«Աստանայի միջազգային օդանավակայանը վերանվանել Նուրսուլթան Նազարբաեւի միջազգային օդանավակայան»,- ասված է որոշման տեքստում, որը հունիսի 21-ին հրապարակել են պաշտոնական ԶԼՄ-ները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: