Բաժիններ՝

Վթար պանրի գործարանի մոտ. մեքենան սահել է դեպի դաշտամիջյան հատված

Հունիսի 21-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհին՝ պանրի գործարանի մոտ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի դաշտամիջյան հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Երևան հատվածի 3-րդ կմ-ին «Mitsubishi Airtrek» մակնիշի 34 CU 870 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Մ. Մ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի դաշտամիջյան հատված, ինչի հետևանքով վարորդը բուժօգնության է դիմել Ապարանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս