Ադրբեջանական SOCAR-ը թանկացնում է գազը Վրաստանում
Վրաստանում գազը կարող է թանկանալ 5 թեթրիով: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Գազի թանկացման մասին որոշումը պայմանավորված է վրացական լարիի արժեքի փոփոխությամբ և ադրբեջանական SOCAR ընկերության կողմից Վրաստանում իրականացված ներդրումներով: Ընկերությունն այդ կապակցությամբ բոլոր համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է Վրաստանի կառավարությանը:
Վրացի մասնագետներն արդեն համոզված են, որ գազի գինը կթանկանա և նշում են, որ Վրաստանի համար այդ փոփոխությունը ծանր կլինի: Փորձագետները նշում են, որ անգամ ներկա արժեքով Վրաստանը դժվարանում է վճարել գազի համար՝ հատկապես ձմռանը: