Բաժիններ՝

Ամերիկացի ուսանողը մահացել Է ԿԺԴՀ-ից վերադառնալուց հետո

Ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը կոմայում մահացել է Հյուսիսային Կորեայից վերադառնալուց հետո, որտեղ նրան դատապարտել էին «հակապետական արարքների» համար, տեղեկացնում է BBC News-ը:

Հայտնի է դարձել, որ 22-ամյա ուսանողը կոմայի մեջ է եղել մեկ տարվա ընթացքում: Հյուսիսկորեացի բժիշկները պնդում են, թե կոմայի պատճառ են դարձել բոտուլիզմը եւ քնաբերը: Նրանց ամերիկացի գործընկերներն ախտորոշումը հարցականի տակ են դնում:

Վոմբիերը ԿԺԴՀ էր ժամանել որպես զբոսաշրջիկ: Նա փորձել է հյուրանոցի պատից պոկել քաղաքական պլակատը: Դատարանում նա խոստովանել է իր մեղքը եւ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել «կորեացի ժողովրդի միասնությունը խախտելու փորձի» համար:

Պետդեպարտամենտի մասնակցությամբ հունիսի 13-ին նրան ազատ են արձակել եւ ուղարկել տուն:

ԱՄՆ-ի վարչակազմում Փենյանի վրա են բարդել ամերիկացի ուսանողի մահվան պատասխանատվությունը: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ «անմեղ մարդիկ» են դառնում այն վարչակարգերի զոհերը, որոնք «չեն հարգում օրենքի գերակայությունը եւ մարդկային տարրական ազնվությունը»: «ԱՄՆ-ը կրկին դատապարտում է հյուսիսկորեական վարչակարգի դաժանությունը»,- ընդգծել է Թրամփը: Իր հերթին, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «Հյուսիսային Կորեան է կրում Օտտո Վոմբիերի անարդարացի բանտարկության պատասխանատվությունը»: Նա պահանջել է ազատ արձակել մյուս երեք ամերիկացիներին, որոնք «անօրինականորեն են կալանավորվել», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս