Անկարայում թմրանյութերի շրջանառության դեմ լայնամասշտաբ գործողություն է իրականացվում
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թմրանյութերի շրջանառության դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություն է իրականացվում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Արդեն իսկ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ: Իրավապահ մարմինները հայտնել են, որ դա «Թուրքիայում թմրանյութերի շրջանառության դեմ իրականացվող խոշորագույն գործողությունն է»: Գործողությանը մասնակցում է երեք հազար ոստիկան: