Բաժիններ՝

Մանրամասներ՝ Տուլայի ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների վիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և երթուղային միկրոավտոբուսի (որում եղել է 20 ուղևոր) բախման հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6­-ը տեղափոխվել է Ստուպինո, 3-­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է:

Բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս