 
                        Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել
 
                                    ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Վռամ Գյուլզադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        