Տիբո Կուրտուան չի ցանկանում երկարաձգել «Չելսիի» հետ պայմանագիրը
Բելգիացին ցանկանում է բարելավված պայմաններ:
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային չեն բավարարում նոր պայմանագրի ֆինանսական կետերը, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը հրաժարվել է ստորագրել այն: Տիբոյի և ակումբի միջև բանակցությունները գտնվում են վառ շրջանում:
Կուրտուայի դժգոհությունները շարժել են «Ռեալի» հետաքրքրությունը, ով բելգիացուն և «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային առաջիկա մրցաշրջանների համար դիտարկում է՝ որպես թիմի հիմնական դարպասապահի գլխավոր թեկնածուներ, հաղորդում է Daily Mail-ը:
Կուրտուայի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
Transfermarkt-ը Տիբոյին գնահատում է 40 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը