«Հետաքննությունների յոթ ամսվա ընթացքում ոչ ոք չապացուցեց ՌԴ-ի հետ իմ կապերը». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատների հետաքննությունների եւ տարբեր կոմիտեներում լսումների յոթ ամսվա ընթացքում ոչ ոք այդպես էլ Ռուսաստանի հետ իրեն վերագրվող նախահամաձայնության ոչ մի ապացույց չի ներկայացրել: ԱՄՆ-ի ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ում։
«Ռուսների հետ իմ նախահամաձայնության» կապակցությամբ յոթ ամիս շարունակվող հետաքննություններից եւ լսումներից հետո ոչ ոք այդպես է չկարողացավ ցույց տալ գեթ մի ապացույց: Տխո՛ւր է»:-ասել է նախագահը: