Նազարբաւեն առաջարկել է «գլոբալ արժույթ» ստեղծել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 16-ին Աստանայի տնտեսական համաժողովում իր ելույթի ընթացքում առաջարկել է քննարկել «գլոբալ արժույթի» սահմանման հարցը, որը թույլ կտա աշխարհն ազատել արժութային պատերազմներից։
«Եկել է միջազգային հաշվարկա-վճարային միավորի սահմանման հարցը լրջորեն քննարկելու ժամանակը: Այն թույլ կտա աշխարհն ազատել արժութային պատերազմներից, սպեկուլյացիաներից, առեւտրական հարաբերություններում խուսափել շեղումներից, նվազեցնել շուկաների փոփոխականությունը»,- ասել էՆազարբաեւը:
Նա նշել է, որ «արժույթը պետք է ունենա էմիսիաների պարզ, թափանցիկ մեխանիզմ, եւ ենթակա լինի իր սպառողներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: